‘Օրվա աստղագուշակ’

1116

Խոյ

Հաջողությունը կայցելի Ձեզ, եթե Դուք մի փոքր համբերատար լինեք: Մի շտապեցրեք նաև մտերիմներին: Աստղերը խորհուրդ չեն տալիս գնումներ անել, ինչպես նաև իմիջային փոփոխություններ կատարել:

 Ցուլ

Իրադարձությունները, որոնք կկատարվեն այսօր, Ձեզ կուրախացնեն: Միգուցե հաճոյախոսություններ լսեք, որոնք կբարձրացնեն տրամադրությունը: Դուք մտածում եք ինչ-որ բան փոխել անձնական կյանքում, սակայն չեք կողմնորոշվել, թե ինչ:

 Երկվորյակ

Օրվա իրադարձությունները, միգուցե, Ձեզ փակուղու մեջ դնեն:  Չի բացառվում, կարևոր տեղեկություն ստանաք: Անվստահությունը, հնարավոր է, տարաձայնություններ առաջացնի անձնական հարաբերություններում:

Խեցգետին

Բարենպաստ օր է նոր համախոհներ գտնելու, գործնական հաջողությունների հասնելու համար: Չնայած որոշ տարաձայնություններին, Ձեզ  մոտ կստացվի խուսափել վեճերից մտերիմ մարդկանց հետ: Հիանալի օր է ռոմանտիկ հանդիպման համար:

 Առյուծ

Արագ գործեք, եթե ցանկանում եք որևէ արդյունքի հասնել: Մի հետաձգեք գործարքներ կնքելը: Հնարավոր է հայտնվի մեկը, որը Ձեզ կյանքում կարևոր դեր կխաղա: Բարենպաստ օր է ճանապարհորդելու համար:

Կույս

Օրվա ընթացքում կարևորեք գլխավորն երկրորդականից. Ձեզ հարկավոր է մեկը, ով կօգնի այդ հարցում:  Խորհուրդներ ընդունեք  այն մարդկանցից, ովքեր ունեն կյանքի փորձ: Օրվա երկրորդ կեսը հարմար է համագործակցության համար:

 Կշեռք

Ձեր կյանքում սպասվում են փոփոխություններ: Դուք ավելի լավ գիտեք ինչն է Ձեզ համար կարևոր: Հնարավոր  է  ստանաք հաճելի նորություններ  հարազատների և ընկերների մասին: Չի բացառվում գործնական փոփոխություն, պաշտոնի բարձրացում:

Կարիճ

Ինչքան շատ խոսեք, այնքան Ձեզ լսողները շատ կլինեն: Բարեհաջող օր է գործնական բնույթի հարցեր լուծելու համար: Կլինեն նոր գաղափարներ, աշխատավարձի բարձրացում: Երեկոն անցկացրեք ընկերների շրջապատում. այն Ձեզ նոր լիցքեր կհաղորդի:

Աղեղնավոր

Զգույշ  եղեք օրվա առաջին կեսին: Փոքրիկ սխալը կարող է լինել ճակատագրական: Հնարավոր է առաջանան տարաձայնություններ գործընկերների հետ: Օրվա երկրորդ կեսն ավելի հանգիստ կլինեք. զբաղվիր հաճելի գործերով:

Այծեղջուր

 Անհաջող օր է. կքննարկվեն բազմաթիվ հարցեր, որոնք Ձեզ չեն հետաքրքրում: Չի բացառվում տարձայնություններ լինեն ինչպես գործնական, այնպես էլ անձնական բնույթի: Հնարավոր է Ձեզ խորհուրդ կտա մեկը, որի օգնությանը չէիր սպասում:

 Ջրհոս

Դուք նույնիսկ չեք փորձում մենակ մնալ Ձեզ խնդիրների հետ: Շրջապատող մարդիկ պատրաստ են Ձեզ սատարել. պետք չէ հրաժարվել նրանց աջակցությունից: Պատասխանատությունն ու լուրջ մոտեցումը հարցին կօգնեն զերծ մնալ խնդիրներից:

 Ձկներ

Բոլոր դժվարություններին փորձում եք թեթև մոտենալ և շատ ճիշտ եք անում: Հիանալի կացնեն ճանապարհորդությունները: Միգուցե ընկերները և համախոհները քեզ օգնություն առաջարկեն, որը դու մեծ սիրով կընդունեք:

Նախորդ հոդվածը‘Վարդանիկի որդին՝ «ճշտի» ուղիով. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘ՀՀ ավտոճանապարհները հիմնականում անցանելի են’