‘ՀՀ իշխանությունների «չեկիստական ռեցիդիվը». Մամուլ ‘

1069

Փետրվարի 8-ին խորհրդային տարիների մի շարք այլախոհներ հայտարարություն էին տարածել, որում նշել են, որ խորհրդային շրջանում քաղաքական բանտարկյալների դատավճիռները այսօրվա իշխանություններից չեն կարողանում ստանալ:

«Առավոտի» հետ զրույցում Ազատ Արշակյանը նշեց, որ այն ժամանակվա խիստ պետության պայմաններում անգամ այդ դատերը դռնբաց են ընթացել, այսինքն՝ ոչ պետական, ոչ անձնական գաղտնիք չեն պարունակել այդ գործերը, հրապարակման ենթակա են եղել, առձեռն տրվել են իրենց.

«Անձամբ ես ունեմ իմ երեք դատավճիռները, նաև մեղադրական եզրակացությունները, որոնք ավելի ծավալուն են, քան դատարանի վճիռները: Հիմա ի՞նչ պատճառաբանությամբ են նոր իշխանությունները դրանք գաղտնի համարում՝ անհասկանալի է: Սա ես համարում եմ չեկիստական ռեցիդիվ, գտնում եմ, որ կոպիտ սխալ է թույլ տալիս ժամանակակից անկախ հայրենիքը՝ խոսքի ազատության, մտքի, խղճի ազատության հայրենիքը, հասարակությունից փակում է բավական հետաքրքիր մարդկանց կենսագրությունը»:

Նախորդ հոդվածը‘Եվրոպայի լիգա. «Ռուբինը» սենսացիոն հաղթանակ տարավ «Աթլետիկոյի» նկատմամբ’
Հաջորդ հոդվածը‘Մահափորձերի պատմությունից. Մամուլ’