‘ՀՀ-ն չի ստանա ԵՄ դոնորների կողմից խոստացված 1.5 միլիարդ եվրոն. Մամուլ’

1249

«Տեղեկացնում եմ ձեզ, որ այդ հարցը պետք է ուղղվեր հայաստանյան իշխանություններին»,– երեկ  «ՀԺ»-ն նման պատասխան է ստացել Եվրամիության հայաստանյան ներկայացուցչությունից։ Իսկ հարցը վերաբերում էր ԵՄ դոնորների համաժողովին։

ԵՄ գրասենյակից թերթը փորձել էր ճշտել սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Սերժ Սարգսյանի արած հայտարարությունից հետո, ըստ որի՝ Հայաստանը մտադիր է մաս կազմել Մաքսային միությանը, արդյո՞ք Դոնորների համաժողովը տեղի է ունենալու։ Եթե այո, ապա՝ երբ և որտեղ։ Նույն հարցը վերահասցեագրվել էր  ՀՀ կառավարությանը՝ հավելյալ հարցով՝ եթե համաժողովը տեղի չի ունենալու, ապա՝ ինչու։  «Պատասխան, բնականաբար, չստացանք։ Դոնորների համաժողովը նպատակ ուներ Հայաստանին մինչև 1.5 միլիարդ եվրո տրամադրել։ ԵՄ-ի երեկվա ակնարկը թերևս խիստ թափանցիկ է. համաժողովը ՀՀ-ի մեղքով չի կայանալու»,–գրում է թերթը։

Նախորդ հոդվածը‘Ամերիկյան Showtime հեռուստաալիքը գրանցեց պատմական ռեկորդ ‘
Հաջորդ հոդվածը‘Տիգրան Սարգսյանը չի պատրաստվում կանգ առնել. Մամուլ’