‘Տիգրան Սարգսյանը չի պատրաստվում կանգ առնել. Մամուլ’

1112

ՀՀ կառավարության այսօրվա նիստում Կենտրոնական բանկին տրամադրվելու է 40 մլն եվրոյին համարժեք դրամի չափով բյուջետային երաշխիք` 2012թ. նոյեմբերի 13-ին Վերականգնման վարկերի բանկի (KfW) և ՀՀ ԿԲ-ի միջև կնքված «Վերականգնող էներգիայի աջակցություն» ծրագրի շրջանակներում 40 մլն եվրոյին համարժեք դրամի չափով վարկի տրամադրման համար:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ, փաստորեն՝ ՀՀ արտաքին պարտքը պաշտոնավարման հինգ տարիների ընթացքում հինգ մլրդ դոլարի հասցրած Տիգրան Սարգսյանը չի պատրաստվում կանգ առնել և, ըստ ամենայնի՝ որոշել է պաշտոնավարման վեցերորդ տարում այն հասցնել վեց մլրդ-ի: Ինչ փույթ, չէ՞ որ այդ պարտքը չեն վճարելու ո՛չ նա, որ ունեցվածքը եվրոպական բանկերում ու օֆշորային գոտիներում է պահում, ո՛չ էլ նրա` օտարերկրյա քաղաքացի զավակները: Դա անելու են օրվա հացի գումարը հազիվ հայթայթող ՀՀ քաղաքացիները:

Նախորդ հոդվածը‘ՀՀ-ն չի ստանա ԵՄ դոնորների կողմից խոստացված 1.5 միլիարդ եվրոն. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Հարկայինի տղերքը պետբյուջեի հաշվին լիաթոք կայֆեր են անելու. Մամուլ’