‘ՀՀ ՊՆ փոխնախարար. Թբիլիսի, Անկարա և Բաքու ռազմական համագործակցության ամրապնդումը չի սպառնում Հայաստանի ազգային անվտանգությանը’

1274

Թբիլիսի, Անկարա և Բաքու ռազմական համագործակցության ամրապնդումը չի սպառնում Հայաստանի ազգային անվտանգությանը: Նման կարծիք է արտահայտել ՀՀ Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, մեկնաբանելով Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչների վերջերս Նախիջևանում կայացած հանդիպումը:

Ըստ Տոնոյանի, հարևան Վրաստանի հետ անվտանգության հարցերում Հայաստանն ունի բազմաթիվ ընդհանուր թեմաներ, ինչի մասին են խոսում բազմաթիվ նախաձեռնությունները: «Կարծում եմ, որ հատկապես Վրաստանի մասնակցությունն է այդ եռակողմ ձևաչափում բացառում դրա ուղղվածությունը` դեպի Հայաստանի ազգային անվտանգությունը: Իսկ նախարարների հանդիպման վայրը նույնպես չի մտահոգում, քանի որ այն հանդիսանում է աշխարհագրական տեղանվան բազմաթիվ տարբերակներից մեկը»,-ասել է Տոնոյանը:

Այնուամենայնիվ, փոխնախարարն ընդգծել է, որ այդ երեք երկրների համագործակցության հետևանքներն ամբողջովին ընդգրկված են Հայաստանի պաշտպանական պլանավորման ռազմավարությունում` հնարավոր սպառնալիքների հետ միասին: 

Նախորդ հոդվածը‘Այսօր Չեբուրաշկայի ծննդյան օրն է (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Քրիստիանո Ռոնալդուն և նրա հետևորդները. Թվիթերում ամենաընթերցվող 10 ֆուտբոլիստները’