‘ՀՀ տարածքում երկրաշարժ է տեղի ունեցել’

917

ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ծառայությունը տեղեկացնում է, որ երեկ, տեղական ժամանակով 22.57-ին, Հայաստանի Հանրապետության տարածքում՝ Սպիտակ քաղաքից 13 կմ դեպի հյուսիս-արևմուտք, տեղի է ունեցել 2.7 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3-4 բալ:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են հյուսիսային լայնության 40.900 և արևելյան երկայնության՝ 44.130:

Երկրաշարժը զգացվել է Գյումրի քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ:

Նախորդ հոդվածը‘«Բանդայի գործով» և «Խոտի դեզի գործով» մեղադրող դատախազներն ազատվել են պաշտոններից’
Հաջորդ հոդվածը‘Երևան-Մոսկվա չվերթն անորոշ ժամանակով հետաձգվել է. «Զվարթնոցում» լարված իրավիճակ է ‘