‘ՀՀ տրանսպորտի նախարարությունը ՄՄ-ին անդամակցելու խոչընդոտ չի հայտնաբերել’

838

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը իր ոլորտում չի հայտնաբերել խոչընդոտներ Մաքսային միությանը և Եվրասիական տնտեսական ընկերակցությանը միանալու հարցում: Այդ մասին փետրվարի 26-ին հրավիրած ասուլիսին նշեց ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ, Տրանսպորտի հարցերով աշխատանքային խմբի ղեկավար Արտաշես Ավետիսյանը: «Ճանապարհային քարտեզ»-ի չորրորդ գլխում ներառված է 6 կետ, որոնք վերաբերում են տրանսպորտին և ենթակառուցվածքներին: Այդ վեց կետերից 2-ը համաձայնագրերն են»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Ավետիսյանը՝ հավելելով, որ համաձայնագրերը վերաբերում են երկաթուղային և տրանսպորտային հաղորդակցության ոլորտներին: 

Նախորդ հոդվածը‘ՀՀԿ-ական. Մարտի 1-ը քաղաքական հարց է, բայց պետք չէ քաղաքականացնել’
Հաջորդ հոդվածը‘Գագիկ Ջհանգիրյանը Մարգարիտ Եսայանին բացատրեց, թե ինչից է բավականություն ստանում. Տեսանյութ ‘