‘Հղի կնոջը հիվանդանոց տեղափոխելու համար փրկարարները ճանապարհի 7 կմ-անոց հատվածը շարունակել են ոտքով’

1084

Հունվարի 11-ին, ժամը 05.32-ին ահազանգ է ստացվել, որ Լոռիի մարզի Խնկոյան գյուղում հղի կնոջը` 37-ամյա Մ. Մադոյանին, անհրաժեշտ է տեղափոխել հիվանդանոց: Ահազանգը փոխանցվել է «1-03» ծառայությանը, որտեղից հայտնել են, որ ճանապարհի անանցանելիության պատճառով շտապօգնության աշխատակիցները չեն կարող մոտենալ կանչի վայր: Այս մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Օգնություն ցուցաբերելու համար մեկնել է մեկ մարտական հաշվարկ: Լուսաղբյուր գյուղի մոտ ավտոճանապարհը դարձել է անանցանելի եւ հրշեջ-փրկարարները ճանապարհի 7 կմ-անոց հատվածը շարունակել են ոտքով:

Ժամը 07.10-ին կապ է հաստատվել Մ. Մադոյանի ամուսնու` 35-ամյա Ն. Մադոյանի հետ, ով իմանալով, որ «1-03» ծառայության կողմից որոշում է ընդունվել ծննդկանին տեղափոխել Սպիտակ քաղաքի բժշկական կենտրոն, պնդել է, որ իր կնոջը տեղափոխեն Գյումրիի բժշկական կենտրոն, ինչն անհնարին է ճանապարհի անանցանելիության պատճառով: Ժամը 07.15-ին որոշում է ընդունվել,որ հրշեջ-փրկարարները հետ վերադառնան մաս:

Նախորդ հոդվածը‘Մարուան Ֆելայինին եւ Վինի Ջոնսը «ձերբազատվեցին ներքին գազանից». Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Պատրուշև. Ըստ BRICS-ի՝ աշխարհում իրավիճակը փոխվում է դեպի վատը’