‘Պատրուշև. Ըստ BRICS-ի՝ աշխարհում իրավիճակը փոխվում է դեպի վատը’

758

BRICS խմբի երկրները (արագ զարգացող հինգ երկրների խումբ՝ Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավաֆրիկյան Հանրապետություն) այն կարծիքի են, որ աշխարհի տնտեսական և քաղաքական համակարգերը ներկայումս բացառիկ դինամիկա են դրսևորում, սակայն տեղի ունեցող փոփոխությունները բացասական բնույթ ունեն, РИА Новости-ի փոխանցմամբ՝ Նյու Դելիում BRICS-ի՝ անվտանգության հարցերը համակարգող բարձրաստիճան ներկայացուցիչների հանդիպումից հետո լրագրողներին հայտարարել է ՌԴ անվտանգության խորհրդի նախագահ Նիկոլայ Պատրուշևը:

Ի դեպ BRICS-ի՝ անվտանգության հարցերը համակարգող բարձրաստիճան ներկայացուցիչների՝ երեկ կայացած խորհրդակցությունն առաջին առանձին հանդիպումն էր. նախկինում այդ խորհրդակցություններն անցկացվել են միայն BRICS-ի երկրների ղեկավարների  գագաթնաժողովների շրջանակներում: Խորհրդակցությունների ընթացքում քննարկվում են միջազգային իրադրության վերաբերյալ ընդհանուր հարցեր, Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի իրավիճակները, տեղեկատվական անվտանգության, միջազգային ահաբեկչությանը դիմակայելու, ծովահենության դեմ պայքարին առնչվող զանազան հարցեր: Պատրուշևի խոսքերով՝ BRICS-ի հերթական գագաթնաժողովը կկայանա ՀԱՀ-ում, այս տարվա մարտին:

Նախորդ հոդվածը‘Հղի կնոջը հիվանդանոց տեղափոխելու համար փրկարարները ճանապարհի 7 կմ-անոց հատվածը շարունակել են ոտքով’
Հաջորդ հոդվածը‘Բարաք Օբաման իր հաձնակատարի միջոցով գաղտնի հաղորդագրություն կփոխանցի Մոսկվային’