‘Հյումելս. «Թող մեզ բաժին հասնի հնարավոր տարբերակներից լավագույն թիմը»’

1289

Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Մաթս Հյումելսը Բունդեսլիգայի պաշտոնական կայքին տված հարցազրույցում նշել է, որ ցանկանում է Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակչում մրցել ուժեղ թիմի հետ:

Հիշեցնենք, որ «Բորուսիան» փլեյ-օֆֆ է դուրս եկել երկրորդ տեղով և կարող է մրցել օրինակ՝ «Մանչեսթեր Յունայթեդի», «Սևիլյայի», նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի թիմի՝ «Լիվերպուլի» հետ:

-Ես ցանկանում եմ թոփ-մրցակից ունենալ: Անկեղծ եմ ասում՝ ավելի ցանկալի է խաղալ ուժեղ մրցակցի դեմ: Թող մեզ բաժին հասնի հնարավոր տարբերակներից լավագույն թիմը: Կարծում եմ՝ հենց դրանում է պայքարի իմաստը: Եվրոպայի լիգայի այս փուլում մենք կարող ենք ունենալ Չեմպիոնների լիգայում հանդես գալու զգացողություններ,-ասել է Հյումելսը:

Նախորդ հոդվածը‘Ո՞ւր ենք գնում այսպես. Aravot.am ‘
Հաջորդ հոդվածը‘«Marca». Ռոնալդուն 3 ամիս խաղացել է վնասվածքով’