‘Հյուսիս-Հարավ հաղորդակցությունների վերականգնման գաղափարին Իսրայելում բավականին զգուշավորությամբ են վերաբերվում ‘

910

Հաշվի առնելով Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունների մակարդակը`Հյուսիս-Հարավ հաղորդակցությունների վերականգնման գաղափարին Իսրայելում բավականին զգուշավորությամբ են վերաբերում: ԱմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Թել Ավիվում ԱՊՀ և Արևելյան Եվրոպայի երկրների ինստիտուտի տնօրեն, XV գումարման Քնեսեթի պատգամավոր Ալեքսանդր Ցինկերը:

«Կարծում եմ, որ երկաթուղու աբխազական հատվածի բացումը զգալիորեն կընդլայներ Հայաստանի տնտեսական կապերը: Եվ եթե Ռուսաստանն իր տնտեսական նախագծերին ԱՊՀ այլ երկրների մասնակցության հարցին մոտենար`հիմնվելով իրավահավասար գործընկերության վրա, ավելի շատ կշահեր: Առնվազն չէր կորցնի այն բարեկամներին, որոնց այսօր կորցնում է»,- նշել է նա:

 

 

Նախորդ հոդվածը‘Պոռոշենկո. Ուկրաինայի պետական լեզուն ուկրաիներենն է’
Հաջորդ հոդվածը‘Կանավարո. ինչո՞ւ են Աշխարհի առաջնությունում արտասվում’