‘Պոռոշենկո. Ուկրաինայի պետական լեզուն ուկրաիներենն է’

1051

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պոռոշենկոն հայտարարել է, որ Սահմանադրության 10 հոդվածը մնում է անփոփոխ՝ Ուկրաինայի պետական լեզուն ուկրաիներենն է:

Նա նաև ընդգծել է, որ Ուկրաինան եղել և մնում է միասնական պետություն, իսկ սահմանադրության մեջ առաջարկվող փոփոխությունների մեծ մասը վերաբերում է ապակենտրոնացմանը և տեղական ինքնակառավարման դերի մեծացմանը: Սահմանադրական բարեփոխումների արդյունքում տեղական իշխանության մարմինները (տեղական խորհուրդները) իրավունք կստանան իրենց իրավասության սահմաններում տարածքայինի կարգավիճակ տարամադրել ռուսերենին և այլ լեզուների, տեղեկացրել է Պոռոշենկոն: «Սա հեշտ որոշում չէ, սակայն խելամիտ փոխզիջում է, որը մեր ազգն ավելի ուժեղ կդարձնի»,- ասել է Ուկրաինայի նախագահը:

Ֆրանսիական Le Figaro թերթին հունիսի 28-ին տված հարցազրույցում Պոռոշենկոն խոստովանել էր, որ Գերագույն ռադայի որոշումը՝ ռուսաց լեզուն տարածքային ստատուսից զրկելու մասին՝ սխալ էր: «Հուսով եմ, որ այլևս երբեք Ուկրաինայի պատմության մեջ լեզվի կամ մշակույթի հարցը չի վտանգի ազգային միասնությունը»,- շեշտել է Պոռոշենկոն: Փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Վաշինգտոնը ԼՂ հակամարտության կողմերի կոչ է արել կրկնապատկել ջանքերը՝ խաղաղության հասնելու ուղղությամբ’
Հաջորդ հոդվածը‘Հյուսիս-Հարավ հաղորդակցությունների վերականգնման գաղափարին Իսրայելում բավականին զգուշավորությամբ են վերաբերվում ‘