‘Հնդկաստանի դպրոցներից մեկում 7-ամյա երեխայի են բռնաբարել’

716

Հնդկաստանում գրեթե 500 մարդ արգելափակել է տարրական դպրոցի մուտքը, որտեղ նախօրեին 2-րդ դասարանի աշակերտուհիներից մեկը բռնաբարության էր ենթարկվել, փոխանցում  է РИА Новости-ն:

Ծնողներիը ապշահար  երեխային հայտնաբերել են դպրոցի զուգարանում, որը գտնվում է տնօրենի աշխատասենյակի հարևանությամբ: Ինչպես հայտնում է PTI լրատվականը՝ իրավապահ մարմինները ձերբակալել են դպրոցի տնօրենին և մեղադրում են անփութության մեջ:

Երբ հայտնի է դարձել, որ 7-ամյա աղջիկը բռնաբարության է ենթարկվել, տեղի բնակիչները զանգվածային բողոքի ցույց են կազմակերպել դպրոցի մոտ՝ արգելափակելով շենքի մուտքը:

Սեռական բռնությունների թեման վերջին շրջանում բավականին սրվել է Հնդկաստանում: 2012 թ. վերջին Նյու-Դելիում և մի շարք խոշոր քաղաքներում զանգվածային բողոքի մեծ ալիք բարձրացավ այն բանից հետո, երբ քաղաքային տրանսպորտում 23-ամյա մի ուսանողուհի 6 հարբած տղամարդկանց ձեռքով սաստիկ ծեծի և բռնաբարության ենթարկվեց: Քաղաքացիները պահանջում էին ոչ միայն մահապատժի ենթարկել մեղավորներին, այլև կանանց իրավունքների պաշտպանության հարցում հրատապ միջոցներ ձեռնարկել:

Նախորդ հոդվածը‘Վախճանվել է Վլադիմիր Աբաջյանը’
Հաջորդ հոդվածը‘Ռիտա Սարգսյանի ստեղծագործությունը թողել էին անակնկալ’