ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը նախազգուշացնում է ԱՄՆ-ին

211

Իրանը Միացյալ Նահանգներին նախազգուշացնում է խուսափել Կարմիր ծովում ցանկացած սադրիչ գործողությունից, որը կարող է սպառնալ տարածաշրջանի անվտանգությանը։

Համապատասխան նամակը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ուղարկել է միջազգային կազմակերպությունում իսլամական հանրապետության մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին։

«ԱՄՆ-ին նախազգուշացնելով խուսափել Կարմիր ծովում ցանկացած սադրիչ գործողությունից, որը կարող է սպառնալիք ստեղծել տարածաշրջանի անվտանգության համար, մենք ՄԱԿ-ի ԱԽ-ից խնդրում ենք կատարել իր պարտավորությունները և պարզել ստեղծված իրավիճակի իսկական պատճառը»,- փաստաթղթից մեջբերում է արել Fars գործակալությունը։

Նամակում նշվում է, որ Կարմիր ծովում տեղի ունեցած վերջին միջադեպերն ուղղակիորեն կապված են պաղեստինյան Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործեղությունների հետ, իսկ Միացյալ Նահանգները, փոխանակ աշխատելու հակամարտությունը լիցքաթափելու ուղղությամբ, շարունակում է պաշտպանել Իսրայելին։

Գազայի հատվածում պաղեստինա-իսրայելական հակամարտության սրացումից հետո «Անսար Ալլահ» ապստամբական շարժումը հայտարարեց, որ հարվածներ կհասցնի Իսրայելի տարածքին և թույլ չի տա նրա հետ կապ ունեցող նավերն անցնեն Կարմիր ծովով և Բաբ-էլ-Մանդեբ նեղուցով, քանի դեռ պաղեստինյան անկլավում ռազմական գործողությունները չեն դադարեցվել։

Նախորդ հոդվածըAl Jazeera․ Իսրայելի բանակը գրոհում է  քաղաքները Հորդանանի Արևմտյան ափում
Հաջորդ հոդվածըՀոլանդը կհեռանա Մանչեսթեր Սիթիից և կտեղափոխվի «Բարսելոնա»