‘Հոկեյի Աշխարհի առաջնություն. Ռուսաստանը հաղթել է Շվեդիային(տեսանյութ)’

1162

Չեխիայում ընթացող տափօղակով հոկեյի աշխարհի առաջնությունում հայտնի դարձան կիսաեզրափակիչի բոլոր մասնակիցները: Ռուսաստանի հավաքականը 5:3 հաշվով առավելության Շվեդիայի թիմի նկատմամբ:

Խաղի ընթացքում ռուս հոկեյիստները հաղթում էին 3:0 հաշվով, սակայն թույլ տվեցին հակառակորդին հավասարացնել հաշիվը: Ռուսական  թիմին հաղթանակ բերեց Եվգենի Մալկինը, ով  դուբլ ձևակերպեց: Թիմում մեկական  անգամ աչքի ընկան Սերգեյ Մոզյակինը, Սերգեյ Շիրոկովը և Վլադիմիր Մալկինը: Հակառակորդ թիմի կազմում գոլի հեղինակներ դարձան Ջոն Կլինբերգը, Անտոն Լանդերը և Լուի Էրիկսոնը:

Այսպիսով, Ռուսաստանի հավաքականը եզրափակիչի ուղեգրի համար մայիսի 16-ին կհանդիպի ԱՄՆ-ի թիմի հետ, որին խմբային փուլում պարտվել է 2:4 հաշվով:

Մյուս զույգը կազմել են Կանադայի եւ Չեխիայի հավաքականները: Կանադացիները 9:0 հաշվով պարտության մատնեցին Բելառուսի թիմին, չեխերն ուժեղ էին Ֆինլանդիայի հավաքականից՝ 5:3:

Նախորդ հոդվածը‘Էլեկտրաէներգիայի թանկացման դեմն առնելու համար պետք է միասնական ճակատ ստեղծել’
Հաջորդ հոդվածը‘Եվրոպայի լիգայի եզրափակչում միմյանց դեմ դուրս կգան «Սևիլյա»-«Դնեպր» (տեսանյութ)’