‘Հոկտեմբերին գրանցվել է ադրբեջանական կողմից հրադադարի խախտման 1050 դեպք’

930

Այս տարվա հոկտեմբերին Ադրբեջանը շուրջ 1050 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը Հայաստանի և ԼՂՀ սահմաններին:

Ինչպես հաղորդում է ՀՀ ՊՆ հասարակայնության հետ կապերի վարչությունը, ադրբեջանական կողմը շուրջ 240 անգամ կիրառել է դիպուկահար, իսկ շուրջ 60 անգամ՝ խոշոր տրամաչափի զենք:

Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում վիրավորվել է երկու հայ զինվորական:

Սեպտեմբերին Ադրբեջանը Հայաստանի և ԼՂՀ սահմաններին հրադադարի ռեժիմը խախտել է 1185 անգամ, օգոստոսին՝ 1161 անգամ, հուլիսին՝ ավելի քան 1300 անգամ, հունիսին՝ 3750 անգամ, մայիսին՝ 1300 անգամ:

Այդ մասին տեղեկացնում է news.am-ը:

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ ադրբեջանական կողմը մշտապես ձգտում է պահպանել լարվածությունը շփման գծում:

Նախորդ հոդվածը‘«Չենք լռելու». Նախարարի պարգևին արժանացած զինվորը մահամերձ է. նրան հորդորել են ՊՆ-ի վրա հույս չդնել (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Սիրիայի ընդդիմությունը Քաթարում «միասնական ճակատ» է ընտրում’