‘Սիրիայի ընդդիմությունը Քաթարում «միասնական ճակատ» է ընտրում’

851

Սիրիայի ազգային խորհրդի՝ ընդդիմության գլխավոր հմաակարգող մարմնի ներկայացուցիչ Օսամա Մոնաժեդը երկուշաբթի հերքել է ընդդիմության շարքերում լուրջ հակասությունների մասին լուրերը: Սիրիայի ընդդիմադիրները Քաթարում հանդիպում են անցկացնում՝ քննարկելու ընդդիմության միսանական ճակատի ստեղծման հնարավորությունները:

Ավելի վաղ Սիրիայի ընդդիմության ղեկավարներից խորհրդարանի նախկին պատգամավոր Րիադ Սեյֆը հայտարարել է, որ ստացել է միջազգային գործընկերների հավանությունը՝ ընդդիմադիրներին ղեկավարելու համար 50 հոգուց բաղկացած խորհրդի ստեղծման հարցում:

Կահիրեում հուլիսին տեղի ունեցած ընդդիմադիրների նախորդ հվաքի ժամանակ չի հաջողվել ընդդիմության միասնական ղեկավար մարմին կազմել:

Այսօր մեկնարկած հանդիպմանը մասնակցում են ոչ միայն աշխարհիկ պետության ստեղծման կողմնակիցները եւ իսլամիստները, այլեւ քրդական խմբերի եւ ալեւիտների ներկայացուցիչը:    

Նախորդ հոդվածը‘Հոկտեմբերին գրանցվել է ադրբեջանական կողմից հրադադարի խախտման 1050 դեպք’
Հաջորդ հոդվածը‘Վարորդը և ուղևորը մահացել են’