‘Հողաշերտի զանգվածը մասնակի փակել է ավտոճանապարհը’

724

Մարտի 4-ին, ժամը 10.33-ին ԱԻ նախարարություն տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Կավարտ-Բանավան ավտոճանապարհի 4-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել սողանք, որը մասնակի փակել է ավտոճանապարհը:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ տեղի է ունեցել սողանք, ինչից հողաշերտի զանգվածը մասնակի փակել է ավտոճանապարհի 25 մետրանոց հատվածը՝ այն դարձնելով միակողմանի երթևեկելի:
Հողահեռացման աշխատանքները կիրականացնեն քաղաքապետարանի ուժերը՝ Կապանի պղնձա-մոլիբդենային գործարանի կողմիվ տրամադրված տեխնիկայի օգնությամբ:

Նախորդ հոդվածը‘Օդերևութաբանը կանխատեսում է տաք և տեղումնառատ մարտ’
Հաջորդ հոդվածը‘Շտապ. Ադրբեջանը վերադարձնում է գերեվարված Մամիկոն Խոջոյանին’