‘Հողօգտագործողներին տրվող պետական աջակցությունը կնվազի 75 մլն դրամով ‘

1197

Աժ-ում շարունակվում են 2013 թվականի բյուջեի քննարկումները: Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը ներկայացրեց գյուղատնտեսության ոլորտի բյուջետային հատկացումները, ըստ որի՝ գյուղատնտեսության ոլորտի համար ՀՀ 2013 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվում է 12 մլրդ 450.25 մլն դրամ` ՀՀ 2012 թվականի պետական բյուջեով հաստատված 13 մլրդ 398.30 մլն դրամի դիմաց: Ծախսերի նվազումը, ՀՀ 2012 թվականի պետական բյուջեի համապատասխան ցուցանիշի նկատմամբ՝ կազմում է 948.05 մլն դրամ կամ 7.1%:

Ընթացիկ ծախսերի գծով հատկացված միջոցներն ուղղվելու են հետևյալ հիմնական ծրագրերի իրականացմանը.

• «Հողերի ագրոքիմիական հետազոտության և բերրիության բարձրացման միջոցառումներ» ծրագրի համար նախատեսվում է հատկացնել 48.5 մլն դրամ` ՀՀ 2012 թվականի պետական բյուջեով հաստատված 48.1 մլն դրամի դիմաց, կամ  384.2 հազար դրամով ավելի,
• «Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտներում ծառայությունների մատուցում» ծրագրի համար նախատեսվում է հատկացնել 123.2 մլն դրամ` ՀՀ 2012 թվականի պետական բյուջեով հաստատված 122.1 մլն դրամի դիմաց, կամ ` 1.1 մլն դրամով ավելի,
• «Բույսերի պաշտպանության միջոցառումների իրականացում» ծրագրի համար նախատեսվում է հատկացնել 150.0 մլն դրամ` ՀՀ 2012 թվականի պետական բյուջեով հաստատված գումարի չափով,
• «Գյուղատնտեսական կենդանիների հիվանդությունների լաբորատոր ախտորոշման և կենդանական ծագում ունեցող հումքի և նյութի, բույսերի կարանտինի, գյուղմշակաբույսերի և բույսերի պաշտպանության միջոցների լաբորատոր փորձաքննությունների իրականացում» ծրագրի համար նախատեսվում է հատկացնել 223.3 մլն դրամ` ՀՀ 2012 թվականի պետական բյուջեով հաստատված 218.2 մլն դրամի դիմաց, կամ  5.1 մլն դրամով ավելի,
• «Սերմերի որակի ստուգման և պետական սորտափորձարկման միջոցառումներ» ծրագրի համար նախատեսվում է հատկացնել 51.4 մլն դրամ` ՀՀ 2012 թվականի պետական բյուջեով հաստատված 51.1 մլն դրամի դիմաց, կամ  322.7 հազ. դրամով ավելի,
• «Գյուղական խորհրդատվական ծառայությունների իրականացում» ծրագրի համար նախատեսվում է հատկացնել 295.4 մլն դրամ` ՀՀ 2012 թվականի պետական բյուջեով հաստատված 293.1 մլն դրամի դիմաց, կամ  2.3 մլն դրամով ավելի,
• Պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտագործողներին ծրագրի համար նախատեսվում է հատկացնել 550.0 մլն դրամ` ՀՀ 2012 թվականի պետական բյուջեով հաստատված 625.0 մլն դրամի դիմաց կամ պակաս` 75 մլն դրամով, որը պայմանավորված է ծրագրի շրջանակներում ձեռք բերվող սերմացուի քանակների փոփոխությամբ,
• Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում ծրագրի համար նախատեսվում է հատկացնել 1109.5 մլն դրամ` ՀՀ 2012 թվականի պետական բյուջեով հաստատված 1000.0 մլն դրամի դիմաց, կամ  109.5 մլն դրամով ավելի,
• Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորում ծրագրին նախատեսվում է հատկացնել 634.5 մլն դրամ` ՀՀ 2012 թվականի պետական բյուջեով հաստատված 578.0 մլն դրամի դիմաց, կամ  56.5 մլն դրամով ավելի,

• Անտառպահպանական ծառայություններ ծրագրի համար նախատեսվում է հատկացնել 717.2 մլն դրամ` ՀՀ 2012 թվականի պետական բյուջեով հաստատված 708.7 մլն դրամի դիմաց, կամ  8.5 մլն դրամով ավելի: 

Նախորդ հոդվածը‘Հրանտ Բագրատյան. Սպասենք, տեսնենք՝ Լևոն Տեր-Պետրոսյանն ինչ է որոշում’
Հաջորդ հոդվածը‘Սիրիացի ապստամբները գրավել են ռազմական կարևորություն ունեցող քաղաքը ‘