‘Հոնկոնգցի ակտիվիստներն ի նշան բողոքի՝ կտրել են մազերը’

911

Հոնկոնգում յուրահատուկ ձևով է անցել բողոքի ակցիան՝ ընդդեմ քաղաքում Չինաստանի ազդեցության ուժեղացման. 40 հոգի հրապարակավ կտրել են իրենց մազերը:

Նրանց խոսքով՝ չինացու համար ծնողներից ժառանգած մազերը մեծ նշանակություն ունեն, սակայն իրենք պատրաստ են զրկվել դրանցից և զոհաբերել դրանք՝ հանուն ժողովրդավարության:

Ցուցարարների դժգոհությունը հարուցել է նոր օրենքը, որի համաձայն՝ 2017 թ. քաղաքային ընտրությունների մասնակիցները պետք է հավանության արժանանան պեկինամետ կոմիտեի կողմից:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Չինաստանի իշխանությունները բացառել են Հոնկոնգի վարչակազմի ղեկավարի թեկնածուների  ազատ առաջադրման հնարավորությունը: Ըստ նրանց՝ երկու-երեք թեկնածուի պետք է առաջադրի կոմիտեն, որում «լայնորեն ներկայացված են քաղաքի բնակչության բոլոր շերտերը»: Քաղաքագետները ենթադրում են, որ այդպիսով ընտրություններին կմասնակցեն միայն Պեկինի նկատմամբ լոյալ թեկնածուները: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Պատմաբաններ. Ճապոնիայի կայսրը չէր ուզում պատերազմել ԱՄՆ-ի դեմ’
Հաջորդ հոդվածը‘Նիգերիայի նախկին նախագահի որդին վիրավորվել է «Բոկո Հարամի» դեմ մարտերում’