‘Նիգերիայի նախկին նախագահի որդին վիրավորվել է «Բոկո Հարամի» դեմ մարտերում’

973

Նիգերիայի նախկին նախագահ Օլուսեգուն Օբասանջոյի որդիներից մեկը՝ Ադեբոյեն, հրազենային վնասվածք է ստացել իսլամիստական «Բոկո Հարամ» խմբավորման գրոհայինների հետ փոխհրաձգության ժամանակ:

 Օբասանջո ընտանիքի մամլո քարտուղարը BBC-ին հաղորդել է, որ բժիշկները Ադեբոյեի վիճակը կայուն են գնահատում:

Նիգերիայի բանակը գործողություն է իրականացնում հյուսիսային Ադամավա նահանգում՝ փորձելով ետ խլել Միչիկա և Մուբի քաղաքները: Հազարավոր քաղաքացիներ լքել են Մուբին, տեղի համալսարանը փակվել է:

Օլուսեգուն Օբասանջոն պետության ղեկավարի պաշտոնն զբաղեցրել է 1976-1979 և 1999-2007 թթ.՝ դառնալով Նիգերիայի «ամենաերկարակյաց» նախագահը: Ներկայում 77-ամյա քաղաքական գործիչը կատարում է նիգերիա-չինական առևտրի պալատի նախագահի պարտականությունները:

Նախորդ հոդվածը‘Հոնկոնգցի ակտիվիստներն ի նշան բողոքի՝ կտրել են մազերը’
Հաջորդ հոդվածը‘Նորվեգիան իր կալանավորների մի մասին կտեղափոխի Հոլանդիա’