‘Հովիկ Աբրահամյանը ԱԺ հյուրերին տեղավորում է իր որդուն պատկանող «National» հյուրանոցում. Մամուլ’

1055

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պաշտոնական հյուրերին հաճախ է սիրում տեղավորել իր որդուն պատկանող «National» հյուրանոցում։ Եվ ինչպես պարզվեց «Ժողովուրդ»–ի տրամադրության տակ հայտնված փաստաթղթերից՝ դա անում է ՀՀ պետական բյուջեի հաշվին։ Աժ աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանի ստորագրած փաստաթղթերի համաձայն՝ Աժ-ն ՀՀ պետբյուջեից 4 մլն 767 հազար դրամ է տրամադրել «Պլազա Սիստեմս» ՍՊԸ-ին։

Այդ գումարը տրամադրվել է Դանիայի՝ 7-հոգանոց խորհրդարանական պատվիրակության հյուրանոցային ծախսերի համար։ Միայն թե, ուշագրավն այն է, որ ըստ փաստաթղթերի՝ ծառայությունների մատուցման սկիզբ նշված է սեպտեմբերի 6-ը, իսկ ահա պատվիրակությունն Աժ նախագահին, այնուհետև խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչներին հանդիպել է սեպտեմբերի 10-ին նոր միայն։ «Իսկ Սերժ Սարգսյանը դեռ «խոշոր ձուկ» է փնտրում»,–եզրակացնում է թերթը։

Նախորդ հոդվածը‘Օրվա համառոտ ամփոփում’
Հաջորդ հոդվածը’20 ձերբակալվածներից մեկը պատահական անցորդ է. Մամուլ’