‘Հովիկ Աբրահամյանը ուզում է «սաքուլիկին» նշանակել բուհի պրոռեկտոր. «Հրապարակ»’

2779

Հովիկ Աբրահամյանը, ով Տնտեսագիտական համալսարանի կառավարման խորհրդի նախագահն է, վարչապետ դառնալուց հետո փորձում է բուհի կառավարման գործում ընդգրկել ՀՀԿ-ական երիտդարբնոցի նվիրյալներին: Եվ սկսել է ամենախայտառակվածից՝ Տարոն Մարգարյանի ատենախոսության ժամանակ լրագրողներին հայհոյած, ԵՏՊՀ-ի ուսխորհրդի նախագահ Սևակ Խաչատրյանից: Այս մասին գրում է «Հրապարակը»:

Թերթի տեղեկություններով՝ Աբրահամյանը որոշել է Սևակին նշանակել բուհի պրոռեկտոր: «Այս լուրն իրարանցում է առաջացրել ՀՀԿ-ական ջահելների շարքերում, որոնք պատերի տակ բողոքում են և հիշում Սևակ Խաչատրյանի հակահասարակական վարքն ու դրա հետևանքով բարձրացած սկանդալը»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նախորդ հոդվածը‘Սուարեսը Ուրուգվայի հավաքականին հաղթանակ բերեց (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘«Վարագուրամոլները». «Ժողովուրդ»’