‘Հովիկ Աբրահամյանը Ռոբերտ Քոչարյանի հետ քաղաքական պայմանավորվածություն ձեռք չի բերել’

1013

«Որևէ պաշտանական քննարկում չկա, ես բազմաթիվ առիթներով հայտնել եմ իմ անձնական ցանկությունը, որ գալիք ընտրություններում ԲՀԿ-ն աջակցի Սերժ Սարգսյանի թեկնածությունը, այսինքն՝ ԲՀԿ-ն և ՀՀԿ-ն համերաշխ գնան ընտրություններին»: ilur.am-ի թղթակցի փոխանցմամբ՝այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Հովիկ Աբրահամյանը, ով չբացառեց նաև առաջիկայում նոր հուշագրի  ստորագրումը՝ խոսելով 2013 թվականին գալիք ընտրություններում ԲՀԿ-ի կողմից ՀՀԿ-ական թեկնածուին սատարելու հավանականության մասին:

Հովիկ Աբրահամյանը հաստատեց այն տեղեկությունը, որ հոկտեմբերի 31-ին իր գլխավորած պատվիրակությունը Պրահայից վերադառնալիս օդանավի մեջ հանդիպել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Նա նշեց, որ օդանավի մեջ իր կողքին նստած էր ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Զաքարյանը, իսկ երբ Ռոբերտ Քոչարյանը ներս է մտել, Արտակ Զաքարյանն իր տեղը զիջել է նրան:
«Օդանավի մեջ մենք բացառապես խոսել ենք Պրահայում պատվիրակության հանդիպումների և աշխատանքների մասին, ոչ մի քաղաքական պայմանավորվածության մասին խոսք չի գնացել: Եվ առհասարակ, կարծում եմ, որ օդանավը քաղաքական պայմանավորվածության տեղը չէ», — նշեց ԱԺ նախագահը:
Վերջինս չբացառեց նաև, որ գալիք ընտրություններում կգլխավորի Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբը:

Նախորդ հոդվածը‘Ինչպես Սարգսյանները վիրահատեցին կոռուպցիան ‘
Հաջորդ հոդվածը‘Հրանտ Բագրատյան. 2013 թվականի բյուջեի տրամաբանությունն ամբողջությամբ սխալ է ‘