Հովհաննես Բաչկովը առնվազն բրոնզե մեդալ ապահովեց մեր հավաքականի համար

469

Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունում այսօր կայանում են քառորդ եզրափակիչ մենամարտերը։ Հայաստանի հավաքականի ներկայացուցիչներից երկուսը պարտվեցին իրենց մենամարտերում։ Առաջին մեդալը մեր հավաքականի համար ապահովեց ընտրանու առաջատարը։

63.5կգ քաշային Հովհաննես Բաչկովը քառորդ եզրափակիչում մրցեց չեխ Պետր Նովակի հետ ու հաղթանակի հասավ` ապահովելով առնվազն բրոնզե մեդալ։

Չնայած վնասվածքին` հայ բռնցքամարտիկը շարունակում է առաջխաղացումը դեպի ոսկե մեդալ։ 

Նախորդ հոդվածըՉալոյանի մարզիչներից մեկը շշով հարվածել է մրցավարին․ Բռնցքամարտիկը դուրս մնաց պայքարից
Հաջորդ հոդվածըՄտավորականներն իրավացի են, բայց ո՞ւր է «միասնական պայքարը». ՉԻ