‘Հովսեփ Խուրշուդյան. ԲՀԿ-ի հետ ինչ-որ համախմբվելու հարց, կարծում եմ, արդեն ժամանակավրեպ է քննարկել’

1349

Մեզ համար, ճիշտն ասած, անհասկանալի է՝ ինչ առանցքի մասին է խոսքը, բայց ամեն դեպքում մենք ասել ենք, որ քանի որ ավագանու հարցը մեզ համար առաջնահերթությունների թվին չի պատկանում, մենք առայժմ այդ հարցի հետ կապված որևէ որոշում չենք կայացրել: Այս մասին iLur.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը՝ մեկնաբանելով «Բարգավաճ Հայաստանի» հայտարարությունը, թե «համախմբման առանցքը պետք է լինի ԲՀԿ-ն»:

«Երբ որ կայացվի այդ որոշումը, հանրությանը կտեղեկացնենք: Համենայն դեպս՝ մենք դեռ ժամանակ ունենք օրենքով նախատեսված ժամկետներում»,- նշեց նա:

Մեր հարցին, թե այս պահին որքանով է հավանականությունը, որ Երևանի ավագանու ընտրություններին նախօրեին կոնսուլտացիաներ իրականացնող ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն ու «Ժառանգությունը» համախմբվեն, Խուրշուդյանն այսպես պատասխանեց.

««Բարգավաճը» առանձին գնաց, իր հետ ինչ-որ համախմբվելու հարց, կարծում եմ, արդեն ժամանակավրեպ է քննարկել, քանի որ ինքն արդեն հայտարարել է, որ առանձին է գնում»:

Հիշեցնենք, որ «Բարգավաճ Հայաստանը» օրերս կայացած քաղխորհրդի նիստի ժամանակ որոշում էկայացրել մասնակցել Երևանի ավագանու ընտրություններում: Կուսակցության ցուցակը գլխավորելու է նախկին արտգործնախարար, ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանը:

 

Նախորդ հոդվածը‘ՍԴ դատավոր. Ինչո՞վ ենք այս պահին զբաղված’
Հաջորդ հոդվածը‘Գ. Սահակյան. Սերժ Սարգսյանը շատ դիակներ է տեսել իր կյանքի ճանապարհին’