‘Հովսեփ Խուրշուդյան. Կովալենկոյի հայտարարությունը միջամտություն է ՀՀ ներքին գործերին ‘

1489

«Իրականում արտագաղթի հիմանական պատճառները ներքին են՝ վատ կառավարումը, անարդար տնտեսվարումը, կոռուպցիան, փոքր և միջին բիզնեսի նկատմամբ հալածանքները: Սակայն ռուսական «Համերկրացիներ» ծրագիրն իրապես խրախուսում է արտագաղթը, մղում է հայերին մեկնելու ՌԴ տարբեր շրջաններ», — iLur.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» խմբակցության մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք դեսպանի հայտարարությունը մեղադրական հնչերանգ չունի, Խուրշուդյանը նշեց, որ ամեն դեպքում այդ հարցը մեկնաբանելը և նման կարգի հայտարարություններ անելը Ռուսաստանի գործը չէ, քանի որ դա համարվում է միջամտություն ՀՀ-ի ներքին գործերին: Ըստ Հովսեփ Խուրշուդյանի՝ ռուսական կողմը պետք է մտածի այն մասով, որը վերաբերում է իրենց և արտագաղթը խրախուսող անընդունելի «Համերկրացիներ» ծրագրին:

Միևնույն ժամանակ, «Ժառանգություն» կուսակցության խոսնակը համեմատության եզրեր չի գտնում ԱՄՆ-ի կողմից կազմակերպվող «Գրին Քարտի» և ՌԴ-ի կողմից իրականացվող «Համերկրացիներ» ծրագրերի միջև:

Հիշեցնենք, որ ՀՀ-ում ՌԴ դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն, պատասխանելով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից հայտնած մտահոգությանը՝ ՌԴ-կողմից Հայաստանում իրականացվող վերաբնակեցման «Համերկրացիներ» ծրագրի և դրա հետ կապված՝ արտագաղթի ծավալների մեծացման առնչությամբ, մասնավորապես ասել էր.

«Ոչ ոք բռնի ուժով Ռուսաստան չի տանում, երկրից մեկնելու խնդրի պատասխանը պետք է այլ տեղում փնտրել: Արդյո՞ք խնդիրըՄիգրացիոն ծառայության ներկայացուցչության մեջ է: Արդյո՞ք ինչ-որ մեկը հային ստիպողաբար Հայաստանից Ռուսաստան է տանում: Եթե դուք փակեք ներկայացուցչությունը, կարծում եք՝ այդ մարդիկ չե՞ն մեկնի»:

Նախորդ հոդվածը‘Դիպուկահարի կրակոցից Հալեպում հայ երիտասարդ է զոհվել’
Հաջորդ հոդվածը‘ՕԵԿ-ը չի ուզում մեկնաբանել ՌԴ դեսպանի հայտարարությունը ‘