‘ՕԵԿ-ը չի ուզում մեկնաբանել ՌԴ դեսպանի հայտարարությունը ‘

1280

«Չեմ ուզում մեկնաբանել ՌԴ դեսպանի հայտարարությունը, ես դրա իրավունքը ունեմ», — iLur.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը:

 Հիշեցնենք, որ ՀՀ-ում ՌԴ դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն, պատասխանելով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի արտահայտած մտահոգությանը, որը վերաբերում էր ՌԴ կողմից Հայաստանում իրականացվող վերաբնակեցման «Համերկրացիներ» ծրագրի հետևանքով արձանագրված արտագաղթին, մասնավորապես ասել էր.

«Ոչ ոք բռնի ուժով Ռուսաստան չի տանում, երկրից մեկնելու խնդրի պատասխանը պետք է այլ տեղում փնտրել: Արդյո՞ք խնդիրը Միգրացիոն ծառայության ներկայացուցչության մեջ է: Արդյո՞ք ինչ-որ մեկը հային ստիպողաբար Հայաստանից Ռուսաստան է տանում: Եթե դուք փակեք ներկայացուցչությունը, կարծում եք՝ այդ մարդիկ չե՞ն մեկնի»:

 

Նախորդ հոդվածը‘Հովսեփ Խուրշուդյան. Կովալենկոյի հայտարարությունը միջամտություն է ՀՀ ներքին գործերին ‘
Հաջորդ հոդվածը‘Sport Mediaset. Հայտնի է Իտալիայի հավաքականի մեկնարկային կազմը’