‘Հովսեփ Խուրշուդյան. Վրանը կտեղադրենք ժամը 17:00-ին (տեսանյութ)’

957

ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հակոբյանը քիչ առաջ Ազատության հրապարակում հայտարարեց, որ մինչև ժամը 17:00-ը, երբ տեղի է ունենալու Րաֆֆի Հովհաննիսյանի ասուլիսը, «Ժառանգության» ներկայացուցիչները կփորձեն լուծել որոշ ֆորմալ հարցեր կապված վրանի տեղադրման հետ և ժամը 17:00-ից 17:30-ի սահմաններում վրանը տեղադրվելու է: Հովսեփյանը ավելացրեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը այս որոշման հետ կապ չունի և նա հայտարարել է, որ չի ուզում վրան և վրանը տեղադրվում է առանց Հովհաննիսյանի կարծիքը հաշվի առնելու: «Ժառանգության» մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը իր հերթին ավելացրեց, որ հարցը գտնվում է ոչ թե իրավական ոլորտում, այլ քաղաքական և այն կայացվել է ամենաբարձր մակարդակում կայացրած: Խուրշուդյանը նշեց նաև, որ օրենքը իրենց կողմն է:

Հիշեցնենք, որ այսօր, երբ արդեն հինգերորդ օրը հացադուլի մեջ գտնվող Րաֆֆի Հովհաննիսյանի համար իր կողմնակիցները փորձել են վրան տեղադրել Ազատության հրապարակում, քաղաքապետարանի աշխատակիցը հայտարարել է, որ Օպերային հարող ասֆալտապատ տարածքը իրենից ևս պատմամշակութային արժեք է ներկայացնում և այստեղ վրան տեղադրել չի կարելի, վրանը փորձ արվեց տեղադրել խոտածածկ տարածքում, ինչից էլ սկսվեց հրմշտոցը: 

Նախորդ հոդվածը‘Հրմշտոց Ազատության հրապարակում. Վրանը չտեղադրվեց (տեսանյութ, ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘Գուրգեն Եղիազարյանը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի մասին. Էդ մարդը երկու ամիս է խոսում է, ոչ մի ավարտուն միտք չի արտաբերել’