‘Հոր սպանության համար մեղադրվող Խաչատուրյան քույրերին դուրս են թողել մեկուսարանից’

3806

Մոսկվայի շրջանային դատարանը հինգշաբթի օրը մեղմացրել է իրենց հոր սպանության համար  մեղադրվող Խաչատուրյան քույրերի խափանման միջոցը:

Աղջիկներին մեկուսարանից բաց են թողել որոշ սահմանափակումներով. նրանց արգելվում է տնից բացակայել ժամը 21-ից հետո, օգտագործել կապի միջոցներ, ինտերնետ և շփվել զանգվածային լրատվամիջոցների հետ: Նաև նրանց արգելվում է բացի քննիչից՝ մեկ ուրիշի հետ շփվել: Քննիչի թույլտվությամբ՝ նրանք կարող են շփվել միայն իրենց մոր հետ:

Քանի որ դատարանը նրանց արգելել է նաև միմյանց հետ շփվել, քույրերը կապրեն առանձին-առանձին՝ տարբեր բնակարաններում:

Մեղադրյալների պաշտպանությունը պնդում է, որ քույրերը հորն սպանել են նրա կողմից պարբերաբար բարոյա-ֆիզիկական բռնության, այդ թվում՝ նաև սեռական բռնության ենթարկվելու պատճառով:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Պոգբայի տեղափոխությունը «Բարսելոնա» կարող է ձախողվել Ռայոլայի պառճառով’
Հաջորդ հոդվածը‘Սիրիայի գծով ԱՄՆ հատուկ հանձնակատար. Իրավիճակը պայթյունավտանգ է’