Մադուրոն քննադատել է Արգենտինայի նախագահի ելույթը Դավոսում

175

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն կոշտ քննադատության է ենթարկել Արգենտինայի առաջնորդ Խավիեր Միլեյի ելույթը Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովում և նրան նացիստ է անվանել։

«Արգենտինացի ժողովուրդը պետք է ամոթ և զայրույթ ապրի այն դերից, որ խաղաց Միլեյը Դավոսում, ամոթ՝ նրա նացիստական գաղափարախոսության համար։ Դա սուտ է, թե նա լիբերալ է, նա նացիստ է»,- հայտարարել է Մադուրոն հինգշաբթի Նոր դարաշրջանի կոնգրեսի մասնակիցների հետ հանդիպման ընթացքում։

Մադուրոն նշել է, որ արգենտինացի առաջնորդը «զարմանք է պատճառել կապիտալիստական ձեռներեցներին և արևմտյան երկրների կառավարություններին, երբ Արևմուտքին մեղադրել է կոմունիզմի և սոցիալիզմի մեջ»։

Վենեսուելայի նախագահի խոսքով՝ Միլեյը կարծում է, թե «ամեն ոք, որ իր նման չի մտածում, կոմունիստ է և պետք է ջնջվի երկրի երեսից»։ Նա շեշտել է, որ «դա նացիզմի գաղափարախոսությունն է, որը ջանում էր ոչնչացնել կոմունիստներին, սոցիալիստներին, հրեաներին, գնչուներին, բոլորին, ովքեր չեն կիսում այդ գաղափարախոսությունը և չեն պատկանում արիական ռասային»։

Նախորդ հոդվածըՀութիները Կարմիր ծովով անվտանգ անցում են խոստացել  ՌԴ-ի և ՉԺՀ-ի նավերին
Հաջորդ հոդվածըՀրվ․ Կորեայի ընդդիմության առաջնորդը Կիմ Չեն Ինին կոչ է արել չոչնչացնել հոր և պապի ժառանգությունը