‘Հուլիսի 1-ին՝ ակցիա ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման ‘

1232

«Կանխենք էլեկտրաէներգիայի թանկացումը» քաղաքացիական նախաձեռնությունը կոչ է անում Հայաստանի քաղաքացիներին հուլիսի 1-ին`10.30-ին, մասնակցել ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի մոտ բողոքի ակցիային, քանի որ հենց այդ օրը տեղի է ունենալու ՀԾԿՀ նիստը, որի ընթացքում սակագների բարձրացման վերաբերյալ որոշում է կայացվելու:

Նշենք, որ հունիսի 30-ին` 19:00-ին, Ազատության հրապարակում նախաձեռնության անդամները երթ կանցկացնեն`քաղաքացիներին պայքար սկսելու կոչ անելու և թռուցիներ բաժանելու նպատակով:

Հիշեցնենք, որ արդեն պաշտոնապես հայտարարվել է, որ թանկացումները կատարվում են հէկ-երի ու էլ.էներգիա մատակարարող այլ ընկերությունների ֆինանսական ճեղքվածքների պատճառով: Նախատեսվում է հերթական թանկացումը կատարել օգոստոսի մեկից: Էլեկտրաէներգիայի գինը  նախատեսվում է բարձրացնել 1 կՎտ դիմաց 3,8-4,3 դրամով: 

Նախորդ հոդվածը‘Կռիլով. ԼՂ հակամարտության գոտի ՆԱՏՕ-ի խաղաղապահներ մտցնելու մասին խոսակցություններն անլուրջ են, քանի դեռ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Ծնվել ես, որ ի՞նչ անես’