‘Հուլիսի 19-ին տեղի ունեցած պատահարները ըստ ԱԻՆ-ի’

1137

Թունավորում

Հուլիսի 20-ին, ժամը 06.23-ին տեղեկություն է ստացվել, որ դեղորայքային չարաշահումիով Վանաձոր քաղաքի բժշկական կենտրոն է հոսպիտալացվել Վանաձոր քաղաքի Շինարարներ փողոցի թիվ 7 շենքի39-րդ բնակարանի բնակիչ 1992 թ. ծնված Արծրուն Բադիկյանը: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահաել են միջին ծանրության:

Հրկիզվել է ավտոմեքենա

Հուլիսի 20-ին, ժամը 01.29-ին տեղեկատվություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղի Արցաղյան ազատամարտիկներ փողոցում՝ գազալցակյանում, այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Պարզվել է, որ «Արմեն-Վահագ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանում Սոկրատ Մաթևոսյանը հրկիզել է Զորիկ Սահակյանին պատկանող «Վազ 2106» մակնիշի 14ԼՍ461 պետհամարանիշով ավտոմեքենան, ինչից մասնակի այրվել է ավտոմեքենայի սրահը:

Օգնության են հասել փրկարարները

Հուլիսի 19-ին, ժամը 22.11-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 56 շենքի 41-րդ բնակարանի բնակիչը չի պատասխանում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. բնակարանի դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի օպերատիվ խումբը:

Ժամը 22.33-ին փրկարարները բացել են Ռուզաննա Գրիգորյանին պատկանող բնակարանի դուռը և անօգնական վիճակում նախասրահի հատակին ընկած հայտնաբերել Միլիտոս Խաչատրյանին (1920 թ. ծնվ.), ում շտապօգնության աշխատակիցները հոսպիտալացրել են Մալաթիա ԲԿ:

ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին

Հուլիսի 19-ին, ժամը 23.19-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան — Երասխ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: 
Պարզվել է, որ Երևան — Երասխ ավտոճանապարհի 22-րդ կմ-ում բախվել են «ՎԱԶ 2102» մակնիշի 32 LU 264 պետհամարանիշով (վարորդ՝ Արշակ Սիմոնյան, ծնվ.1955թ.) և «ՎԱԶ 2107» մակնիշի 71 MM 007 պետհամարանիշով (վարորդ՝ Ռոման Մուրադյան, ծնվ.1984թ.) ավտոմեքենաները, ինչից Ա. Սիմոնյանը տեղում զոհվել է, իսկ ուղևորներ Գոհար Սիմոնյանը (ծնվ.1964թ.), Նորայր Սիմոնյանը (ծնվ.1989թ.),«ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ռ.Մուրադյանը, ուղևոր Մարտին Ավետիսյանը (ծնվ.1988թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Արարատ քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Ռ.Մուրադյանի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, ով տեղափոխվել է Երևան քաղաքի «Էրեբունի» ԲԿ:

Հրշեջ-փրկարարները հանել են Ա. Սիմոնյանի դին, հոսանքազրկել ավտոմեքենաները և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ:

Անկել են խոշոր եղջերավոր անասուններ

Հուլիսի 19-ին, ժամը 18.02-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Մեծ Սեպասար գյուղում եղջերավոր անասունների անկում է նկատվում:
Կապ է հաստատվել Մեծ Սեպասարի գյուղապետ Սողոյանի հետ, ումից տեղեկատվություն է ստացվել, որ գյուղում անկել են 2 եղջերավոր անասուն, և ըստ գյուղի անասնաբույժի՝ անասունների անկման պատճառ է հանդիսացել ջրափոսից խմած ջուրը:

Հայտնաբերվել է օձ

Հուլիսի 19-ին, ժամը 16.51-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի ամառանոցների մոտակայքում օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ օձը նկատվել է Ձորաղբյուրի ամառանոցների 31-րդ թաղամասի թիվ 24 հողակտորոում:

Օձը հայտնաբերվել և տեղափոխվել է անվտանգ տարածք:

Օգնություն քաղաքացուն

Հուլիսի 19-ին, ժամը 16.17-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցի թիվ 7/1 շենքի 35 բնակարանի վատառողջ բնակիչը ընկել է հատակին, անհրաժեշտ է շտապօգնություն:

Բնակչին անկողին տեղափոխելու համար անհրաժեշտ է փրակարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի օպերատիվ խումբը:
Ժամը 16.57-ին փրկարարները անկողին են տեղափոխել 1931 թ. ծնված Ժենյա Ազարյանին:

Առաջացել է փոս

Հուլիսի 19-ին, ժամը 16.06-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ռուսթավելի փողոցի թիվ 12 տան բակում առաջացել է փոս:
Դեպքի վայր է մեկնել Շիրակի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Էդուարդ Պետրոսյանին պատկանող տան բակում առաջացել է 2 մ խորությամբ, 1մ լայնությամբ փոս:
Փրկարարները կատարել են տարածքի սահմանազատման աշխատանքներ:

Թունավորում

Հուլիսի 19-ին, ժամը 13.36-ին տեղեկություն է ստացվել, որ դեղորայքային չարաշահումով «Մուրացան» բժշկական կենտրոն է հոսպիտալացվել Երևանի Նոր Նորքի 8-րդ զանգվածի թիվ 26 շենքի 24-րդ բնակարանի բնակչուհի 2011թ. ծնված Գաբրիելա Եղիազարյանը:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Ինքնասպանության փորձ

Հուլիսի 19-ին, ժամը 15.15-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակչուհին սպառնում է ինքնասպան լինել՝ կտրելով երակները:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Նազելի Աթոյանը, գտնվելով հոգեկան անհավասարակշիռ վիճակում, ձախ ձեռքի նախաբազկի շրջանում կտրվածքներ է արել:
Հրշեջ-փրկարարները շտապօգնության աշխատակիցների հետ համատեղ Նազելի Աթոյանին մոտեցրել են շտապօգնության մեքենային: Վերջինս հոսպիտալացվել է Նոյեմբերյանի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

ՃՏՊ Նաիրի Զարյան և Գրիբոյեդով փողոցների խաչմերուկում

Հուլիսի 19-ին, ժամը 15.01-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ն.Զարյան-Գրիբոյեդով փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքնրում բախվել են «Պրադո» մակնիշի 40MM101 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ Գ.Խաչատրյան) և 21SL333 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ 19789թ. Էդիկ Իսրայելյան), ինչից «Տավրիա» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է: Զոհեր և տուժածներ չկան:

Դեպքի վայրում են գտնվել ոստիկանության աշխատակիցները:

ՃՏՊ Կիևյան կամրջի հարևանությամբ

Հուլիսի 19-ին, ժամը 13.51-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հրազդանի կիրճում՝ «Ֆլորենց» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Հունդայի» մակնիշի 99 SU 909 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ 1971թ. ծնված Սաֆարյան Մուշեղ) բախվել է «Լեքսուս» մակնիշի 52 ՈՕ 55 պետհամարանիշի ավտոմեքենային (վարորդ 1955թ. ծնված Սամվել Խաչիկյան), ինչից Ս. Խաչիկյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ ստանալով առաջին բուժօգնություն, դուրս է գրվել:

Այրվել է ՀՀ-ից ՌԴ ուղևորվող ավտոմեքենան

Հուլիսի 19-ին, ժամը 09.30-ին Վրաստանի Հանրապետության ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ ս.թ. հուլիսի 18-ին ժամը 21.30-ի սահմաններում Թբիլիսի քաղաքի Պոնիչալա թաղամասում ամբողջությամբ այրվել է Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն ուղևորվող «ԴԱՖ» մակնիշի 32ՏԼ735 պետհամարանիշով (կցորդ 01IL51) շինանյութ տեղափոխող բեռնատար ավտոմեքենան (վարորդ Լևոն Մարգասյան):

Զոհեր և տուժածներ չկան:

Նախորդ հոդվածը‘Առաջիկա հինգ օրվա եղանակի կանխատեսում’
Հաջորդ հոդվածը‘ՎԶԵԲ-ը 120 միլիոն դոլար կտրամադրի Հայաստանին’