‘Հուլիսի 20-26-ին Ադրբեջանը շուրջ 550 անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ‘

969

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, հուլիսի 20-26-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 550 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 5000 կրակոց: Ինչպես հաղորդում է ԼՂՀ ՊԲ լրատվության և քարոզչության բաժինը,ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում` հակառակորդի դրսևորած ակտիվությունը ճնշվել է: 

Նախորդ հոդվածը‘ԼՂՀ նախագահը հետմահու պարգեւատրել է զոհված զինվորին’
Հաջորդ հոդվածը‘Սեյրան Օհանյան. Դիվերսիայի հետևանքով հայկական կողմն ունի 1 զոհ, 2 վիրավոր’