‘Հունաստանի առաջնությունը պաշտոնապես դադարեցվեց’

881

Հունաստանի սպորտի նախարար Ստավրոս Կոնդոնիսը պաշտոնապես հայտարարել է երկրի ֆուտբոլի առաջնությունը դադարեցնելու մասին: Պատճառը Հունաստանի մարզադաշտերում տիրող լարված մթնոլորտն է: Այս մասին հաղորդում է BBC-ն:

Հունաստանում անորոշ ժամանակով հետաձգվել են բոլոր պրոֆեսիոնալ եւ կիսապրոֆեսիոնալ լիգաների խաղերը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ «Պանատինաիկոսի» և «Օլիմպիակոսի» ֆանատներն անկարգություններ էին հրահրել Հունաստանի առաջնության 25-րդ տուրի խաղի ժամանակ, իսկ փետրվարի 25-ին Հունաստանի Սուպերլիգայի խորհդի նիստում տեղի էր ունեցել զանգվածային բախում:

Հունական «Կերկիրայում» է հանդես գալիս Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը:

Նախորդ հոդվածը‘Նեյմարը բախվել է «Մանչեսթեր Սիթիի» երկրպագուի հետ (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Նեյմար. «Մայրս ինձ դաստիարակել ու սովորեցրել է բաներ, որ նրա մայրը չի սովորեցրել իրեն»’