Հունգարիայում հայտարարել են ՌԴ-ի հետ ուղիղ հակամարտության վտանգի մասին

244

Եթե Ֆինլանդիան միանա ՆԱՏՕ-ին, դա կմեծացնի էսկալացիայի հավանականությունը և դաշինքի ու ՌԴ-ի միջև ուղիղ զինված հակամարտության ռիսկը։

Այդ մասին հայտարարել է Հունգարիայի խորհրդարանի խոսնակ Դորա Դուրոն «Известия» թերթին տված հարցազրույցում։

«Եթե Ֆինլանդիան, այնուամենայնիվ, մտնի ՆԱՏՕ, ապա Հյուսիսատլանտյան դաշինքի և Ռուսաստանի միջև բաժանարար գիծը կմեծանա 1 340 կմ-ով։ Դա կմեծացնի էսկալացիայի վտանգը, ինչպես նաև ուղիղ զինված հակամարտության ռիսկը ՆԱՏՕ-ի անդամ պետության և Ռուսաստանի միջև»,- ասել է նա։

Դուրոն նշել է, որ ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ն օգտագործում է աշխարհում իր գլոբալ դերը պաշտպանելու համար՝ ստիպելով կազմակերպությունն ընդարձակել Շվեդիայի և Ֆինլանդիայի հաշվին։ Նա նաև հիշեցրել է, որ այդ երկու երկրներն էլ անկախ են եղել  և 200 տարի շարունակ պահպանել են չեզոքություն միջազգային ասպարեզում։

«Դաշինք մտնելուց հետո անկախությունը և ինքնիշխանութունը կկորչեն։ Էլ չեմ ասում այն մասին, որ այդ հարցով հանրաքվե չի անցկացվել, այնպես որ այդ որոշումը քաղաքացիներինը չէ, այլ միայն իշխող կուսակցություններինը»,- նշել է նա։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՇուշիի շրջանում ռուսական խաղաղապահ առաքելությունը հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրել
Հաջորդ հոդվածը3 տարի անց Եվրոպայի առաջնություն է վերադառնում աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը