‘Հունիսի 16-17-ը ՀՀ ԱԺ-ում կքննարկվի «այն, ինչ տեղի ունեցավ Աստանայում»’

851

Հունիսի 16-17-ը ՀՀ Ազգային ժողովում քննարկումներ տեղի կունենան Աստանայում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հայտարարության շուրջ, ըստ որի` Հայաստանը պետք է Մաքսային միություն մտնի առանց Լեռնային Ղարաբաղի, խորհրդարանի ամբիոնից հայտարարել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը` ի պատասխան պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հարցմանը:

Զոհրաբյանը, մասնավորապես, դժգոհություն է հայտնել. որ ինքը մայիսի 29-ին պաշտոնապես նամակով դիմել է ԱԳ նախարարի Էդվարդ Նալբանդյանին` Աստանայում տեղի ունեցածի վերաբերյալ և այնտեղ հնչած խիստ մտահոգիչ հայտարարությունների վերաբերյալ խորհրդարանին տեղեկատվություն տրամադրելու համար, սակայն առ այս պահը, պատգամավորի խոսքով,  սահմանված բոլոր ժամկետներն անցել են, սակայն նախարարը հարկ չի համարել պատասխանել իր`որպես հանձնաժողովի նախագահի պաշտոնական դիմումին` համաձայն է, համաձայն չէ:

«Ուստի ես միանում եմ ԲՀԿ-ի և մեր բոլոր այն գործընկերների առաջարկին, ովքեր գտնում են, որ այս քառօրյայում հրատապ պետք է քննարկվի այն, ինչ տեղի ունեցավ Աստանայում, և ինչ մտահոգիչ հայտարարություններ հնչեցին և ինչ է դա ենթադրելու և ինչ կարելի է սպասել դրանից»,- հարցրեց Զոհրաբյանը:

Նախորդ հոդվածը‘Պիրլոյի լավագույն փոխանցումը(տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Մանկավարժական համալսարանում «չպարտադրելով պարտադրում են»’