Հունվարին «Օմիկրոնը» գերաշռող կդառնա Եվրոպայում

374

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը նախազգուշացրել է, որ հունվարին «Օմիկրոնը» Եվրոպայում գերակշռող կդառնա։ Ընդ որում, նա շեշտել է, որ Եվրամիության երկրներում բավարար քանակով պատվաստանյութ կա վարկի դեմ պայքարելու համար։

«Ըստ երևույթին՝ նոր դեպքերի թիվը կրկնապատկվում է յուրաքանչյուր երկու-երեք օրը մեկ։Եվ դա հսկայական թիվ է։ Ըստ գիտնականների՝ հունվարի կեսերին մենք պետք է սպասենք, որ «Օմիկրոնը» կդառնա Եվրոպայում գերակշռող տարբերակը»,- Եվրախորհրդարանում հայտարարել է ֆոն դեր Լյայենը։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախազգուշացնում է, որ կորոնավիրուսի նոր տարբերակն աշխարհում տարածվում է աննախադեպ տեմպերով։ «Օմիկրոնով» վարակվելու դեպքեր են արձանագրվել արդեն 77 երկրներում։

Օքսֆորդի համալսարանի բժշկագիտության պրոֆեսոր Ջոն Բելի խոսքով՝ «Օմիկրոնի» ախտանշանները տարբերվում են կորոնավիրուսի նախորդ տարբերակներից․ մկանների ցավ, հատկապես մեջքի հատվածում, քթարտադրություն, ստամոքսի խանգարում և փորլուծություն։ Սակայն խոսելով հիվանդության ընթացքի ծանրության մասին՝ Բելը խոստովանել է, որ առկա տվյալները բավարար չեն, և հաջորդ մի քանի շաբաթը ցույց կտա, թե որքան վտանգավոր է նոր տարբերակը։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԳեղարդ Մուսասին տիտղոսը կպաշտպանի փետրվարին Դուբլինում
Հաջորդ հոդվածըԵվրոպան սկսում է երեխաների պատվաստումը