‘Հունվարից Հայաստանի զինված ուժերում 25 զինծառայող է մահացել’

846

2013 թվականի հունվարի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ը ՀՀ զինված ուժերում արձանագրվել է 24 միջադեպ, որոնց հետևանքով մահացել է 25 զինծառայող: Այդ մասին ԱրմԻնֆոյին հաղորդել են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի մամուլի ծառայությունից: Կազմակերպության հետազոտության տվյալներով, 25 դեպքերից 3-ում զինծառայողները զոհվել են հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում, 6-ը` ինքնասպանության կամ դրան հասցնելու հետևանք են, 2-ը` կանոնադրական հարաբերությունների խախտման հետևանք, 6-ը` դժբախտ դեպք, 4-ը` առողջությանն առնչվող խնդիրների և պատշաճ բուժծառայության բացակայության հետևանք, 3-ը` ծառայակիցների կողմից սպանության հետևանք, 1-ը` անվտանգության կանոնների խախտման հետևանք: 21 միջադեպի առնչությամբ հարուցվել են քրեական գործեր, 4 դեպքերում ՊՆ չի նշում, թե արդյոք հարուցվել են քրեական գործեր: 

Նախորդ հոդվածը‘Վիրավոր Վարդան Պետրոսյան եւ երկու զոհ. Ավտովթարի մեղավորին 4-10 տարի ազատազրկում է սպառնում’
Հաջորդ հոդվածը‘ Լուկաշենկո. Եվրասիական և Եվրոպական միությունները կարող են հավասարամեծ գործընկերներ դառնալ ‘