‘Հունվարի 9-ը կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է (ֆոտոռեպորտաժ Փարաջանովի թանգարանից)’

4251

Այսօր կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է:

Նա ծնվել է Թբիլիսիում, սովորել Մոսկվայի կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտում: Փարաջանովի ամենահայտնի ֆիլմը «Նռան գույնն» է: Այն պատմում է Սայաթ-Նովայի կյանքի մասին:

1973 թվականին Փարաջանովը 5 տարի ազատազրկման է դատապարտվել: Նրան մեղադրել են արվամոլության մեջ։

Բազմաթիվ հայտնի արվեստագետներ դատապարտել են Փարաջանովին բանտում պահելու փաստը: Բանտում նա անցկացրել է 4 տարի:

Կյանքի վերջին տարիներին Փարաջանովը նկարահանեց ինքնակենսագրական «Խոստովանանք» ֆիլմը, որն անավարտ մնաց և հետագայում օգտագործվեց Միքայել Վարդանովի «Փարաջանով։ Վերջին Գարուն» վավերագրական ֆիլմում։

Փարաջանովը մահացել է 1990 թվականին՝ քաղցկեղից :

1991 թ-ից Երևանում գործում է Սերգեյ Փարաջանովի թանգարանը, որտեղ ցուցադրվում են նրա գծանկարները, կոլաժները և մանրանկարները: Ներկայացնում ենք iLur.am-ի ֆոտոռեպորտաժը թանգարանից:

Նախորդ հոդվածը‘Եղվարդ-Արագյուղ-Բուժական ճանապարհահատվածը բացվել է’
Հաջորդ հոդվածը‘Ռևանշիզմ և նախագահի անլիարժեքության բարդույթ. Սերժ Սարգսյանը նորից վրիպել է’