‘Հռոմի պապը, հնարավոր է, նոյեմբերին Հայաստան ժամանի — PanARMENIAN.Net’

970

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը նոյեմբերի վերջին երկօրյա այցով Թուրքիա կայցելի, գրում է PanARMENIAN.Net-ը՝ հղում անելով իտալական մամուլին:

Ըստ աղբյուրի՝ այցի նպատակը նոյեմբերի 30-ին Սուրբ Անդրեաս առաքյալի հիշատակի արարողությանը մասնակցելն է: La Repubblica թերթի տեղեկացմամբ, պոնտիֆիկոսը նախ կժամանի Անկարա, այնուհետև կուղևորվի Ստամբուլ: 

Մեջբերելով թուրքական TRT-ի տեղեկությունը՝ աղբյուրը նշում է, որ, Թուրքիայում այցն ավարտելուց հետո Հռոմի պապը կարող է նաև Հայաստան այցելել: Ըստ դիվանագիտական աղբյուրների՝ երկու երկրների ներկայացուցիչներն էլ պատրաստվում են նախատեսվող այցին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Նախորդ հոդվածը‘Քառյակը առաջարկում է արտագաղթի պատճառների շուրջ լսումներ կազմակերպել ԱԺ-ում (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյան. «Ցանկացած ֆուտբոլիստ պետք է հասկանա, որ ինքն է առաջատարը» (տեսանյութ)’