‘Հռոմի պապը մատուցել է իր վերջին պատարագը’

778

Վատիկանի սուրբ Պետրոսի տաճարում չորեքշաբթի օրը մատուցած պատարագը վերջինն էր Բենեդիկտոս XVI-ի համար՝ Հռոմի պապի կարգավիճակում: Դա Մեծ պահքի առաջին օրն էր՝ ապաշխարութության օրը: Սուրբ Պետրոսի տաճարը լեփ-լեցուն էր հավատացյալներով: Իր քարոզում Հռոմի պապն ընդգծեց «սեփական քայլերը Եկեղեցու շահերին ստորադասելու» անհրաժեշտությունը: Պապը հիշեցրեց, որ սովորաբար Մոխրի չորեքշաբթին նշվում է Հռոմի սուրբ Սաբինայի եկեղեցում, սակայն այս անգամ որոշվել է այն տոնել «ավելի ընդարձակ տաճարում»:

 Հռոմի պապը, որն արդեն 85 տարեկան է, սուրբ Պետրոսի գահից հրաժարվելու մասին հայտարարել է երկուշաբթի: Մինչև փետրվարի 28-ը, տեղական ժամանակով՝ ժանը 20.00-ն, նա կկատարի իր պարտականությունները՝ որպես Հռոմեական-կաթոլիկ եկեղեցու ղեկավար: Դրանից հետո հայտարարվում է «թափուր գահի» դրություն: Կարդինալների կոլեգիայի հատուկ նստաշրջանը, նոր Պապի անունը հայտարարելու նպատակով, կգումարվի մարտի 15-ից ոչ շուտ: Այս մասին տեղեկացրել է Սուրբ գահի մամլո խոսնակ, հայր Ֆրեդերիկո Լոմբարդին: Հռոմի պապի պաշտոնում վերջին երկու շաբաթները Բենեդիկտոս XVI-ը նախատեսում է նվիրել աղոթքին և խորհելուն: Փետրվարի 28-ին նա ընդմիշտ կհեռանա մայրաքաղաքի Առաքելական նստավայրից և կմեկնի Հռոմի արվարձանային Կաստել- Գանդոլֆո բնակավայրը, հաղորդում է euronews.com-ը:

Նախորդ հոդվածը‘Վրաստանի վարչապետը մեկնել է Թուրքիա’
Հաջորդ հոդվածը‘Նույն անհատական տվյալներն ունեցող 222 ընտրող կա ‘