Հռոմի պապը վիրահատվել է

1485

Հռոմի Ֆրանցիսկոս պապը աղիների վիրահատության է ենթարկվել, վիրաբուժական միջամտությունը կատարել է պրոֆեսոր Սերջիո Ալֆերին։

Հռոմի Ջեմելլի հիվանդանոց տեղափոխվելուց մի քանի ժամ առաջ 84-ամյա հովվապետը Վատիկանի սուրբ Պետրոսի հրապարակում ողջունել է հավատացյալ հոտին, ավանդական աղոթքն է կատարել և տեղեկացրել է, որ սեպտեմբերին մտադիր է այցելել Հունգարիա ու Սլովակիա։

Ջեմելլի հիվանդանոցի մոտ երեկ ամբողջ օրը հերթապահել են լրագրղները, իսկ հավատացյալներն աղոթել են Ֆրանցիսկոսի առողջության համար և նրան շուտափույթ ապաքինում մաղթել։

2013 թ․ ընտրվելուց հետո Հռոմի պապն առաջին անգամ է հայտնվում հիվանդանոցում։

Փոխանցում է euronews-ը։

Նախորդ հոդվածըԱնգլիայում սահմանափակումները չեղարկվում են
Հաջորդ հոդվածըՀՀ ԱՆ. 53 նոր դեպք, 67 առողջացած, 1 մահ