‘Հռոմի պապն իր ծննդյան օրը նախաճաշել է տնանկների հետ’

831

Հռոմի պապ Ֆրացիսկոսն այսօր՝ իր ծննդյան 77-ամյակի օրը, Վատիկանում նախաճաշել է հռոմեացի չորս անտուն քաղաքացիների հետ, հաղորդել է իտալական Corriere della Sera թերթը: «Պապական գահի Մեծն Էլեմոզինարիուս (պաշտոնապես՝ պապական ողորմություն բաշխողը) Կոնրադ Կրաևսկին Ֆրանցիսկոս պապին է ներկայացրել բնակության որոշակի վայր չունեցող չորս անձանց, ովքեր սովորաբար գիշերում են Վատիկանի մեձակայքում»,- գրել է պարբերականը: Հաղորդագրության մեջ նշվում է, որ այնուհետև տնանկները մասնակցել են նախաճաշին, որը մատուցվել է Սանտա-Մարթա նստավայրի հյուրասենյակում: Ճաշկերույթին մասնակցել են նաև Ֆրանցիսկոս պապի մերձավորները, ինչպես նաև նստավայրի աշխատակիցները, որտեղ բնակվում է պոնտիֆիկը: Մասնավորապես՝ նախաճաշին ներկա է եղել սուրբ գահի պետքարտուղար Պյետրո Պարոլինը, փոխանցում է Interfax-ը:

Նախորդ հոդվածը‘Արգիշտի Կիվիրյան. Արեւմուտքը Հայաստանի ժողովրդավարական ուժերին աջակցելու շահ չունի’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը կազմել է 405.25 դրամ/դոլար’