‘ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը կազմել է 405.25 դրամ/դոլար’

713

Հայաստանի NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում տեղի ունեցած սակարկությունների ընթացքում այսօր 11 լոտ խմբաքանակով վաճառվել է 2.200 մլն.դոլար (291.550 մլրդ.դրամ)` մեկ ԱՄՆ դոլարի դիմաց 405.25 դրամ միջին կշռված փոխարժեքով, ինչը 0.06 կետով ցածր է նախորդ` դեկտեմբերի 16-ի սակարկություններում ձևավորված փոխարժեքից: Ըստ NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայի տվյալների, պահանջարկի միջին կշռված գինը կազմել է 405.01 դրամ/դոլար, իսկ առաջարկի միջին կշռված գինը` 405.25 դրամ/դոլար: Սակարկությունների ընթացքում դոլարի բացման գինը գրանցվել է 405.25  դրամ/դոլար, իսկ փակման գինը` 405.25 դրամ/դոլար: Նվազագույն գինը գրանցվել է 405.25  դրամ/դոլար, առավելագույն գինը` 405.25 դրամ/դոլար:

Ընդհանուր առմամբ, 2013 թվականի հունվարի 8-ից մինչև դեկտեմբերի 17-ը ներառյալ, NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում կնքվել է 655.504 մլն.դոլարի գործարք: Իրականացված դոլարային գործարքների միջին կշռված փոխարժեքն այդ ժամանակահատվածում նվազել է` 406.35 դրամ/դոլարից մինչև 405.25 դրամ/դոլար:

 

Նախորդ հոդվածը‘Հռոմի պապն իր ծննդյան օրը նախաճաշել է տնանկների հետ’
Հաջորդ հոդվածը‘Լիբանանում ահաբեկչական հարձակում է տեղի ունեցել’