Հռոմ․ Նովակ Ջոկովիչը դուրս եկավ չորրորդ շրջան

187

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը դուրս եկավ Հռոմի «Մասթերսի» չորրորդ շրջան։ Սերբ թենիսիստը մրցեց աշխարհի 33-րդ ռակետ, բուլղարացի Գրիգոր Դիմիտրովի հետ եւ առավելության հասավ 6:3, 4:6, 6:1 հաշվով։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 19 րոպե։

Ջոկովիչի հաջորդ մրցակիցը կլինի հունգարացի Մարտոն Ֆուչովիչի եւ բրիտանացի Քեմերոն Նորիի դիմակայության հաղթողը։

Աշխարհի երրորդ ռակետ, ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւը երկրորդ շրջանի մրցախաղում հանդիպեց աշխարհի 43-րդ ռակետ, Ֆինլանդիայի ներկայացուցիչ Էմիլ Ռուուսուվուորիի հետ եւ հաղթեց 6:4, 6:2 հաշվով։

Մեդվեդեւի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 38-րդ ռակետ, իսպանացի Բերնաբե Սապատա Միրալիեսը։

Հռոմի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 7,7 միլիոն եվրո է։

Նախորդ հոդվածըՌԴ-ում Թուրքիայի քաղաքացիների մեծ մասը քվեարկել է հօգուտ Քըլըչդարօղլուի
Հաջորդ հոդվածըԱԱ․ Հովհաննես Բաչկովը՝ քառակի բրոնզե մեդալակիր