‘Հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 900 անգամ’

1047

ԼՂՀ պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն, հունիսի 22-ից 28-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 900 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 8000 կրակոց:

Ինչպես հաղորդում են ԼՂՀ ՊԲ լրատվության և քարոզչության բաժնից, ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Նախորդ հոդվածը‘ՊՆ-ն կոչ է անում խուճապի չմատնվել’
Հաջորդ հոդվածը‘Կաթողիկոսի ի՞նչ գործն է, թե ինչ կա Սերժի սահմանադրական կլոունադայի մեջ’