‘Հրայր Թովմասյանը պատասխանատու չէ կալանավորների կյանքի համար. Հերթական մահվան դեպքը ՔԿՀ-ում’

1150

Երեկ` հունվարի 10-ին, Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում 21:00-21:30-ի սահմաններում, թիվ 5-րդ մասնաշենքում մահացել է դատապարտյալ, 38-ամյա Արթուր Գևորգյանը: Վերջինս դատապարտվել էր խուլիգանություն կատարելու համար 4 տարվա ազատազրկման, որից 3,5 տարի պատիժն արդեն կրել էր: Ըստ նախնական տեղեկությունների մահվան պատճառը սրտի անբավարարությունից, ինֆարկտի նախանշանով է եղել, իսկ shamshyan.com-ի տեղեկություններով դատապարտյալի համար բժիշկը ժամանել է 2 ժամ ուշացումով ու եթե ժամանկին բժշկական օգնություն ցուցաբերեին հնարավոր էր նրա կյանքը փրկել:

Նշենք, որ այս դեպքից մի քանի ժամ առաջ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հայտարարել էր, որ Շանթ Հարությունյանը իր համար կալանավոր է և ինքը վերջինիս առողջության պատասխանատուն է և ամեն ինչ անելու է, որ Շանթ Հարությունյանի առողջությանը վտանգ չսպառնա: Եթե Հրայր Թովմասյանը պատասխանատու լիներ կալանավորների առողջության համար, ապա կա ՛մ պետք է վաղուց հրաժարական տված լիներ, կա՛մ էլ դատապարտված լիներ պաշտոնական անփութություն կատարելու հոդվածով, քանի որ ՔԿՀ-ում մահվան դեպքերը արդեն դարձել են սովորական երևույթ և մամուլում բազմաթիվ հրապարակումներ են եղել, թե ինչպես են բուժօգնություն ցուցաբերում ՔԿՀ-ներում:

Նախորդ հոդվածը‘Տավուշը երեկ նորից հակառակորդի նշանառության տակ էր. հայկական կողմը կորուստներ չունի’
Հաջորդ հոդվածը‘Երևան-Սևան ճանապարհահատվածին առկա են մառախուղ և մերկասառույց’