‘Հրայր Թովմասյան. Տրանսպորտի համար 100 դրամ վճարելն անօրինական չէ’

1136

Երևանը սպասարկող երթուղային տաքսիներին և ավտոբուսներին 100 դրամ ուղեվարձ վճարելն անօրինական չէ: Այդ մասին հուլիսի 25-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:  «Եթե սակագները բարձացվել է բացառապես այն նպատակով, որ որոշ մարդիկ հարստանան կամ ավելի շատ հարստանան, ես ձեզ վստահեցնում եմ, որ կառավարության ցանկացած անդամ և ով ուզում է լինի, դրան դեմ է լինելու»,- ասել Թովմասյանը՝ հավելելով, որ Երևանի հանրային տրանսպորտը դեռևս ավելի ցածր մակարդակում է, քան քաղաքային այլ ենթակառուցվածքներ: Այս մասին հաղորդում է «Արմենպրեսը»:

Նախորդ հոդվածը‘Օվանիտաս. Բաց մեղայագիր ՀՀ վարչապետին’
Հաջորդ հոդվածը‘«Ատլետիկո Մինեյրոն» Լիբերտադորեսի գավաթի հաղթող’