‘Հրանտ Մելքումյանը՝ արագ շախմատի Եվրոպայի փոխչեմպիոն’

1141

Հայաստանի հավաքականի գրոսմայստեր Հրանտ Մելքումյանն արծաթե մեդալակիր է դարձել Մինսկում կայացած արագ շախմատի (ռապիդ) Եվրոպայի առաջնությունում: Մելքումյանը 9.5 միավորով գրավել է երկրորդ տեղը եւ կես միավոր է զիջել Եվրոպայի չեմպիոն դարձած ռուս Իվան Պոպովին:

Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Տիգրան Պետրոսյանը վաստակել է 9 միավոր եւ 7 շախմատիստների հետ բաժանել է 3-10-րդ տեղերը, սակայն լրացուցիչ ցուցանիշներով հայտնվել է 6-րդ տեղում:

Սերգեյ Մովսեսյանը եւ Զավեն Անդրիասյանը մրցաշարն ավարտել են 8.5-ական միավորով, Գեւորգ Հարությունյանը՝ 7.5, իսկ Դավիթ Գեւորգյանը՝ 5.5: Մրցաշարն ունեցել է 695 մասնակից:

Կայծակնային խաղի (բլից) մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքը գրանցել է Զավեն Անդրիասյանը, Հրանտ Մելքումյանը եւ Տիգրան Պետրոսյանը, որոնք 16.5-ական միավորով բաժանել են 5-8-րդ տեղերը: Բլիցի մրցաշարին մասնակցել են 604 շախմատիստներ:

Նախորդ հոդվածը‘Գվարդիոլան խնդրել է «Մանչեսթեր Սիթի»-ի ղեկավարությանը ձեռք բերել Նավասի տրանսֆերը’
Հաջորդ հոդվածը‘Կառլո Անչելոտի. «Բավարիա»-ի հետ աշխատելը մեծ պատիվ է’